Feeds:
Записи
Комментарии

Posts Tagged ‘Աշխարհի առաջնություն’

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2010 թվականի Աշխարհի գավաթի մասնակից հավաքականների համար նախատեսված պարգևավճարները։ Առաջնության հաղթողը կստանա 30 միլիոն դոլար, իսկ եզրափակչի մյուս մասնակիցը՝ 24 միլիոն։ Վերջին տեղը գրաված հավաքականը կստանա առնվազ 9 միլիոն դոլար։

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի հավաստմամբ, պարգևավճարների ընդհանուր գումարը կկազմի 420 միլիոն դոլար, ինչը 61%-ով ավելին է, քան նախորդ առաջնությունում, որը տեղի ունեցավ Գերմանիայում 2006 թվականին։ 40 միլիոն դոլար կստանան այն ակումբները, որոնց խաղացողները կներկայացվեն առաջնությունում. ֆուտբոլիստի յուրաքանչյուր օր Մունդիալում 1600 դոլար կբերի իր ակումբին, հայտնում է AFP-ն։

Read Full Post »