Feeds:
Записи
Комментарии

Posts Tagged ‘անվճար նորություններ’

Թերթեր հրապարակողները հնարավորություն կստանան սահմանափակել հոդվածների քանակը, որոնք հնարավոր է գտնել և կարդալ Google որոնողական համակարգի օգնությամբ, հայտարարել է ընկերության ղեկավարությունը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, նման որոշում կայացվել է ի պատասխան այն մեղադրանքների, որոնք որոշ հրատարակություններ հնչեցրել էին Google-ի հասեցին` վերջինիս մեղադրելով ԶԼՄ ինտերնետային տարբերակները հրապարակելու համար գումար վաստակելու մեջ:

Այժմ ցանկացողները կարող են միանալ First Click Free ծրագրին, որն օգտատերերին կօգնի փակել անսահմանափակ մուտքը դեպի համացանցային կայքեր:

Օգտատերերին, որոնք մեկ օրվա ընթացքում կբացեն նույն հրատարակության ավելի քան հինգ հոդված, կառաջարկվի գրանցվել այդ թերթի կամ ամսագրի կայքում կամ որոշակի գումար վճարել` էլեկտրոնային նյութերն ընթերցելու համար:

Реклама

Read Full Post »