Feeds:
Записи
Комментарии

Posts Tagged ‘ամուսնություն’

Ըստ բրիտանական գիտնականների` ամուր և երջանիկ են համարվում այն ընտանիքները, որոնցում կինն ամուսնուց երիտասարդ է հինգ տարով և իր մտավոր ունակություններով զգալիորեն գերազանցում է ամուսնուն:

Վերլուծելով արդյունքները` ամուսնալուծությունների վիճակագրությամբ զբաղվող մասնագետները եկել են այն եզրակացության, որ ավեի հաճախ ամուսնալուծվում են այն ընտանիքները, որոնցում կինն ամուսնուց մեծ է երեք կամ ավելի տարով: Ընտանիքների ամրության վրա դրական է անդրադառնում նաև կնոջ կրթվածությունը: Եթե կինն ավելի խելացի է քան ամուսինը, ապա դա անպայմանորեն ազդում է ընտանիքների բարորության վրա: Գիտնականները կարծում են, որ եթե ամուսնուն ընտրելիս կանայք առաջնորդվեն հենց այս չափանիշներով, ամուսնալուծությունների թիվն ավելի կքչանա:

Այսինքն գալիս են այն համոզման որ աշխարհում սկսում է տիրել մայրիշխանություն))))))

Реклама

Read Full Post »